Մատչելի հղումներ

Էրդողանն ու Օբաման կքննարկեն հայ-թուրքական գործընթացը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ կատարելիք իր պաշտոնական այցի նախօրեին հայտարարել էր, թե Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, արդեն իսկ բավարար ռազմական աջակցություն է տրամադրել Աֆղանստանում մղվող պատերազմին:

Ի դեպ, այս պահին Աֆղանստանում տեղակայված թուրքական զորամիավորումների թիվը հասնում է 1,750-ի: Մինչ այս Թուրքիան հրաժարվել էր մասնակցել բուն պատերազմական գործողություններին` իր աջակցությունը սահմանափակելով տեղացի զինվորների վերապատրաստմամբ:

Սպիտակ տան պաշտոնական տեղեկատվության համաձայն, Օբամա և Էրդողան հանդիպման ընթացքում բացի Աֆղանստանից քննարկվելու են Իրաքում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, Կիպրոսի խաղաղության գործընթացը, ինչպես նաև մարդու իրավունքներին առընչվող խնդիրներ:

Քննարկման օրակարգում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ներկա փուլը:

XS
SM
MD
LG