Մատչելի հղումներ

Երկրագնդի ջերմացման խնդիրը՝ Կոպենհագենի վեհաժողովում


Կոպենհագենում սկսվեց ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների հարցերով վեհաժողովը, երկրագնդի ջերմացումը կանխելու համար հրատապ քայլերի դիմելու նպատակով։
Դանիայի վարչապետ Լարս Լոքքե Ռասմուսենը, որը նաեւ վեհաժողովը վարողն է, դիմելով 192 երկրներից ժամանած պատվիրակներին, ասաց, թե աշխարհն իրենց է նայում ավելի լավ ապագա կառուցելու գործում։

ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով պատասխանատու Իվո դե Բոերի խոսքերով, երկու տարի անցկացված բանակցութուններից հետո եկել է ՄԱԿ-ի նախկին՝ Կիոտոյի համաձայնագիրը թարմացնելու ժամանակը։

Այս շաբաթվա ընթացքում պատվիրակները նախանշելու են ածխաթթու գազի արտանետումները կրճատելու ուղիները։ Քննարկվելու է նաեւ այս պայքարում ավելի աղքատ երկրներին ֆինանսական հատկացումներ կատարելու հնարավորությունները։

Հանդիպման վերջին օրը վեհաժողովին կմասնակցեն 11Օ երկրների պետության ղեկավարները։


XS
SM
MD
LG