Մատչելի հղումներ

Եվս 7000 զինվոր Աֆղանստանու՞մ


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնի խոսքերով Աֆղանստան նոր զորմիավորումներ ուղարկելն անկյունաքարային է: Այսուհանդերձ, ըստ նրա, ամերիկյան ներկայությունն այդ երկրում երկար չի տևելու:

Բրյուսելում կայացած հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դռնփակ հանդիպման ընթացքում Քլինթոնը խոսել է Աֆղանական պատերազմում միջազգային աջակցության կարևորության մասին:

Իր խոսքերով, Աֆղանստան լրացուցիչ 30.000 ամերիկյան զինվորներ ուղարկելու նախագահ Օբամայի ծրագիրն անպայմանորեն դրականորեն է ազդելու պատերազմի ընթացքի վրա, սակայն այդ երկրում կայունության հասնելու համար, ՆԱՏՕ-ի նոր զորամիավորումներն անհրաժեշտ են:

Ի դեպ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրեին հայտարարել էր, թե հաջորդ տարվա ընթացքում Աֆղանստանում 25 երկրներից նախատեսում է հավելյալ 7000 զինվորների տեղակայում:

XS
SM
MD
LG