Մատչելի հղումներ

Ռազմական կարեւոր գործողություններ են սկսվել Աֆղանստանում


Միացյալ Նահանգների զինվորական մարմինները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին պատկանող ավելի քան 1000 զինվորներ, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներից է, հարձակում են սկսել հարավային Աֆղանստանում գտնվող Թալիբանի կարեւոր հենակետերից մեկի դեմ։ Գործողությանը մասնակցում են նաեւ Աֆղան զինվորներ։

Հարձակումը սկսվել է 30,000 լրացուցիչ զորքեր Աֆղանստան ուղարկելու մասին նախագահ Օբամայի հայտարարությունից երեք օր անց։

Պրն Օբաման հայտարարել է որ լրացուցիչ զորքերը կարագացնեն անվտանգության պատասխանատվությունը աֆղանական ուժերին փոխանցելու գործողությունները եւ թույլ կտան որ, մինչեւ 2011 թվականը սկսվի
ամերիկյան զորքերի հեռացումը երկրից։

Ակնկալվում է, որ լրացուցիչ զորքերի մեծ մասը կուղարկվի Աֆղանստանի հարավային շրջանը, ուր հզոր է Թալիբանի ազդեցությունը։

XS
SM
MD
LG