Իրանի միջուկային ծրագրի մի պաշտոնյա հայտարարել է, թե Թեհրանը ուրանի հարստացման համալիրի վերաբերյալ միայն սահմանափակ տեղեկություն կկիսի ՄԱԿ-ի Aտոմային էներգիայի գործակալության հետո։
Նա ավելացրել է, թե Իրանը Ատոմային էներգիայի գործակալությանը ուրանի հարստացման նոր ատոմակայանների մասին տեղեկություններ կներկայացնի միայն հարստացման գործողությունները սկսվելուց վեց ամիս առաջ։ Այդ ժամանակացույցը կիրառվել էր ՄԱԿ-ի հիշյալ գործակալության հին օրենքի համաձայն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այդ ժամանակից ի վեր նոր օրենքներ է հաստատել, որոնք պահանջում են, որ բոլոր երկրները նոր ատոմակայանների վայրի մասին հայտարարեն դրանց ծրագրումից անմիջապես հետո։ Իրանը սակայն ասել է, թե նոր օրենքները չի ճանաչում։
Ատոմային էներգիային միջազգային գործակալության անդամները վերջերս դատապարտել են Իրանին, ուրանի հարստացման երկրորդ ատոմակայանը կառուցելու համար, սակայն Իրանը հանդուգն մի հայտարարությամբ ծանուցել է, թե ծրագրում է 10 նոր ատոմակայաններ կառուցել։