Մատչելի հղումներ

Թուրքիայի սահմանադրական դատարանը պատրաստվում է արգելել Ժողովրդավարական հասարակություն քրդական կուսակցության գործունեությունը


Թուրքիայի սահմանադրական դատարանը հայտարարել է, թե դեկտեմբերի 8-ին կքննարկի Ժողովրդավարական հասարակություն քրդական գլխավոր կուսակցության գործունեությունը արգելելու հարցը։ Կուսակցությունը մեղադրվում է անջատողական ապստամբ ուժերից կազմված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Այս տարվա սկզբներին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին ավելի քան 100 անձանց, ներառյալ Ժողովրդավարական հասարակություն կուսակցության ղեկավարի օգնականներին, ովքեր հերքում են իրենց դեմ հարուցված մեղադրանքները։ Հիշյալ կուսակցությունը 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում։

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ի վեր պայքարում է հարավ-արեւելյան Թուրիայում ինքնավարություն հաստատելու համար։ Ավելի քան 40,000 մարդ է սպանվել հակամարտության հետեւանքով։

Թուրքիայի դատարանի այս հայտարարությունը արվել է մի ժամանակ, երբ երկրի կառավարությունը ծրագրում է անցկացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կընդլայնեն երկրի քուրդ փոքրամասնության իրավունքները։

XS
SM
MD
LG