ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով թիմի բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի, երկրորդ օրը լինելով, հանդես են գալու Կոնգրեսում՝ ներկայացնելու համար Աֆղանստանում ԱՄՆ-ի նախագահի նոր ռազմավարության նպատակները։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին մասնակցելու են պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը, արտգործնախարար Հիլարի Քլինթընը եւ հրամանատարական անձնակազմի նախագահ, ծովակալ Մայքըլ Մուլենը, ովքեր պատասխանելու են Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակը 3Օ հազարով համալրելու ծրագրին վերաբերող հարցերի։
Նախորդ օրը Գեյցը Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում ասել էր, թե Աֆղանստանում անվտանգությունը բարելավելու դեպքում այս երկիրը չի վերածվի ալ Քայիդայի եւ Թալիբանի զինյալների հավաքատեղի։
Քլինթընը նույն հանդիպման ժամանակ ասել էր, թե նոր ռազմավարությունը ԱՄՆ-ը պաշտպանելու լավագույն միջոցն է։