Մատչելի հղումներ

Միջկրոնական համաշխարհային հավաք Ավստրալիայում


Ավստրալիայի Մելբուրն քաղաքում հինգշաբթի օրը սկսվեց աշխարհի միջկրոնական ամենախոշոր փառատոններից մեկը։ Աշխարհի կրոնների խորհրդարան խորագրով միջոցառմանն այս տարի մասնակցում է 8ՕՕՕ մարդ, այդ թվում՝ Տիբեթի աքսորյալ հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման, Ամերիկայի հնդկացիների առաջնորդներ, հրեա ռաբբիներ, բուդդիստ կրոնավորներ, քրիստոնյա եկեղեցականներ։

Հինգ տարին մեկ անցկացվող այս հավաքը տեւում է 6 օր։ Միջոցառման կազմակերպիչներն ասում են, թե նպատակը ներդաշնակություն տրամադրելն է, տարբեր կրոնների մարդկանց միավորելը, տարբեր ուղղությունների հավատքը եւ գաղափարներն իրար ներկայացնելը։

XS
SM
MD
LG