Մատչելի հղումներ

2Օ12-ին Պուտինը կարող է դառնալ Ռուսաստանի նախագահ


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մտածելու է 2Օ12 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին, ինչը նրա խոսքերով, կապված կլինի համաշխարհային ֆինանսական ճգնաժամում իր երկրի ապաքինման խնդրի հետ։


Ամենամյա հրապարակային հարց ու պատասխանի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցին, թե երբ է մտադիր անցնել թոշակի, Պուտինը պատասխանեց. ՝՝Ձեր շունչը մի պահեք՛՛։

Խոսելով ահաբեկչության խնդրի մասին՝ Պուտինն ասաց, թե դրա սպառնալիքները դեռեւս շատ են, ինչի ապացույցն անցյալ շաբաթ գնացքի պայթեցումն էր։

Պուտինը հավատացած է, որ Ռուսաստանը դուրս է եկել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենավատ փուլից, սակայն, ասում է նա, երկրի կառավարությունը պետք է ավելի մեծ գումարներ ծախսի՝ թույլ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար։

XS
SM
MD
LG