Մատչելի հղումներ

Երեքշաբթի օրը ուժի մեջ է դրվել Եւվրամիության  Լիզբոնի դաշնագիրը


Երեքշաբթի օրը ուժի մեջ է դրվել Եւվրամիության Լիզբոնի դաշնագիրը, որի նպատակն է ամրապնդել աշխարհում 27-անդամանոց այդ խմբակցության կառույցը։
Լիզբոնի դաշնագրի նպատակն է վերահսկել որոշումներ կայացնելու Եվրախորհրդի գործընթացը, վերջին տարիներին Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցությունից հետո։
Դաշնագիրը կմեծացնի Եվրախորհրդարանի իշխանությունը եւ կստեղծի եվրամիության նախագահի պաշտոն երկուսուկես տարվա պաշտոնաժամկետով։ Բելգիայի նախկին վարչապետ Հերման Վան Ռոմպույը այդ պաշտոնը կստանձնի առաջիկա հունվարի մեկին։
Նոր պաշտոնը կստեղծի ավելի կայուն ղեկավարություն, հերթափոխության սկզբունքով գործող ներկա ղեկավարության համեմատությամբ։



XS
SM
MD
LG