Մատչելի հղումներ

Իրանում ազատ արձակված բրիտանացիները հասան Դուբայ


Բրիտանացի այն հինգ նավորդները, ում նավակն անցյալ շաբաթ հատել էր Իրանի սահմանը, չորեքշաբթի օրը ժամանեցին Դուբայ։ Նրանց ազատ էին արձակել Իրանի իշխանությունները՝ հենվելով սահմանը սխալմամբ ու պատահաբար անցնելու մասին երկրի հեղափոխական գվարդիայի հաղորդած տվյալների վրա։
Իրանի ծովային ուժերը հինգ բրիտանացիներին կալանավորել էին Բահրեյնից Դուբայ նավավազքին մասնակցության ժամանակ։

Մրցույթի կազմակերպիչներն ասում են, թե մարզիկները պատահաբար են հայտնվել Իրանի ծովային սահմաններում նավի պտուտակի անսարքության պատճառով։

Մինչեւ նրանց ազատ արձակումը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Մանուչեր Մոթաքիի հետ։

Իրանի արտգործնախարարությունը դատապարտում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ այս դեպքին քաղաքական երանգ հաղորդելու փորձերի համար։ Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը նախապես էր ասել, թե այս դեպքը որեւէ կապ չունի Իրանի միջուկային ծրագրի կամ քաղաքականության հետ։

XS
SM
MD
LG