Մատչելի հղումներ

Սպանություններ Միացյալ նահանգներում



ԱՄՆ ի Վաշինգտոն նահանգի պաշտոնյաները տեղեկացնում են, որ երեքշաբթի օրը ոստիկանությունը կրակել եւ սպանել է, 4 ոստիկանների սպանության մեջ կասկածվող Մորիս Քլեմոնսին։
Ոստիկանությունը հայտնում է, որ Մորիս Քլեմոնսը, կիրակի առավոտյան ներխուժելով Վաշինգտոն նահանգի Թակոմա քաղաքի սրճարաններից մեկը կրակ էր արձակել չորս
ոստիկանների վրա։
Սրճարանում բացի ոստիկաններից գտնվել են նաեւ մի քանի աշխատողներ եւ հաճախորդներ, սակայն վերջինս կրակոցներն ուղղել է միայն ոստիկաններին։
Ոստիկանությունը հայտնում է նաեւ, որ վիրավոր ոստիկաններից մեկը, մահանալուց առաջ, հավանաբար կրակել էր Քլեմոնզի վրա։


XS
SM
MD
LG