Մատչելի հղումներ

Քրդերենը կդասավանդվի թուրքական համալսարաններում


Թուրքիայի կառավարությունը թույլատրել է այդ երկրի համալսարաններում քրդալեզու ֆակուլտետների բացումը: “Official Gazette”-ի փոխանցմամբ քրդալեզու առաջին ֆակուլտետը ստեղծվելու է Մարդին Արթուքլուի համալսարանում:

Մինչ այս` համալսարանում արդեն իսկ ձևավորվել էր “Թուրքիայի ապրող լեզուների” հաստատությունը, որտեղ նախատեսվում է քրդերեն (կուրմանջի), պարսկերեն, արաբերեն և ասորերեն լեզուների դասավանդումը:

2009-ի ընթացքում թուրքական կառավարության մեկ այլ որոշմամբ բացվել էին քրդալեզու ռադիո և հեռուստատեսային կայաններ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տասնյակ տարիներ քրդերին և քրդալեզու ցեղախմբերին արգելված էր իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալը:

XS
SM
MD
LG