Մատչելի հղումներ

Իրանը նախազգուշացրել է ձերբակալված բրիտանացիների դեմ լուրջ քայլերի դիմելու  մասին


Իրանը հայտարարել է, թե լուրջ քայլերի կդիմի չորս բրիտանացիների դեմ, ովքեր ձերբակալվել էին, երբ նրանց նավը անուշադրության հետեւանքով ներթափանցել էր Իրանի ջրային տարածքը։

Իրանի սպայակույտի պետ Էսֆանդիար Ռահիմ Մաշաին Իրանի պաշտոնական լրատվական գործակալությանը երեքշաբթի հայտնել է, թե Իրանի դատական համակարգը կորոշի բրիտանացի նավաստիների ճակատագիրը։ Նա ավելացրել է, որ եթե ապացուցվի, որ նրանք վատ նպատակներով են մուտք գործել Իրանի ջրային տարածքը, նրանց դեմ խիստ դատավճիռ կկայացվի։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբանդը հերքել է նավաստիների դեմ ուղղված մեղադրանքը, դիտել տալով որ այդ միջադեպը քննարկվում է, որպես ՛՛հյուպատոսային գործ՛՛ եւ որեւէ կերպ առնչված չէ Իրանի միջուկային ծրագրին։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության համաձայն, ՝՝Բահրեյնի Թագավորություն՝՝ անունը կրող զբոսանավը կանգնեցվել է Իրանի նավատորմի կողմից անցյալ շաբաթ՝ Պարսից ծոցում մրցարշավի մասնակցելու համար Բահրեյնից Դուբայ նավարկելիս։

XS
SM
MD
LG