Մատչելի հղումներ

Իրանի դեմ հնարավոր է ռազմական ուժի կիրառում


Չինաստանը հայտարարեց, թե հարկավոր է ոչ թե դիմել պատժամիջոցների, այլ՝ շարունակել Իրանի հետ միջուկային ծրագրերի շուրջ առաջ եկած հակասությունները բանակցությունների եղանակով լուծելու ջանքերը։
Իրանի շուրջ միջազգային ասպարեզում նորից աղմուկ բարձրացավ, երբ այս երկրի իշխանությունները կիրակի օրը հայտարարեցին միջուկային եւս 1Օ հաստատություն հիմնելու ծրագրերի մասին։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ընդունել էր մի բանաձեւ, որով պահանջում էր Իրանից դադարեցնել Քում քաղաքի մոտակայքում միջուկային հաստատության շինարարական աշխատանքները եւ տեղեկություններ ներկայացնել միջուկային գաղտնի հաստատությունների մասին։

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսն այսօր ասաց, թե Իրանի դեմ հնարավոր է կիրառել մի քանի քայլ, ՝՝սկսած պատժամիջոցներից մինչեւ ռազմական ուժի կիրառում՛՛։ Նրա խոսքերով որեւէ միջոցի կիրառում բացառված չէ։


Արեւմտյան երկրները կասկածում են, որ միջուկային վառելանյութով էլեկտրաէներգիա ստանալու գործում Իրանի գլխավոր նպատակը միջուկային զենքերի արտադրությունն է։ Մի բան, որը պաշտոնական Թեհրանը շարունակ հերքում է։

XS
SM
MD
LG