Մատչելի հղումներ

Վերջին ֆաշիստները


Նոյեմբերի 30-ին Գերմանիայում մեկնարկել է ֆաշիստական շրջանում հանցագործություններ իրագործելու մեղադրանքով թերևս վերջին դատավարությունը: Ջոն Դեմջանջուկը, ով մեղադրվում է Երկրորդ համաշխարհայինի տարիներին համակենտրոնացման ճամբարում իրագործած հանցագործությունների մեջ, դատարանին կներկայանա անվաթոռով:

Ելնելով մեղադրյալի առողջական վիճակից` դատական նիստը բաղկացած կլինի 90 րոպեանոց երկու հատվածներից:

Մեղադրանքն առաջադրող գերմանացի դատախազները, ծագումով ուկրաինացի Դեմջանջուկին մեղադրում են ֆաշիստական Գերմանիայի կողմից գրավված Լեհաստանում տեղակայված Սոբիբորի համակենտրոնացման ճամբարում ավելի քան 28.000 հրեաների սպանությանը մասնակցելու մեջ:

89-ամյա ամբաստանյալի պնդմամբ, ինքը որևէ առնչություն չի ունեցել սպանությունների իրագործմանը, քանի որ, ըստ նրա, ինքը ճամբարում եղել է ձերբակալվածի կարգավիճակով:

Դատարանում մեղավոր ճանաչվելու պարագայում, Դեմջամջուկը կարող է դատապարտվել ցմահ բանտարկության:

XS
SM
MD
LG