Մատչելի հղումներ

Շվեյցարիան՝ առանց մինարեթների


Նոյեմբերի 29-ին Շվեյցարիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում, երկրի բնակչության 57.5 տոկոսը կողմ է քվեարկել Շվեյցարիայի տարածքում մզկիթների մինարեթներ կառուցելն արգելելու վերաբերյալ օրինագիծ ընդունելուն:

Շվեյցարիայի “Ժողովրդական” կուսակցության առաջարկով անցկացված հանրաքվեին է մասնակցել այդ երկրի բնակչության 53 տոկոսը: Նախաձեռնության հեղինակների խոսքերով, այս կերպ նրանք փորձում են կանխել իրենց երկրի հետագա մահմեդականացումը:

Չնայած նրան, որ շվեյցարական օրինսդիրներն ու կառավարությունը դեմ են հանդես եկել նախաձեռնությանը, հանրաքվեի արդյունքներն ամենայն հավանականությամբ արտացոլվելու են երկրի սահմանադրությունում:

XS
SM
MD
LG