Մատչելի հղումներ

Թեհրանը տեսնում է միջուկային ծրագրերի համար դիվանագիտական լուծում


Թեհրանը դեռեւս ունի միջուկային իր ծրագրի շուրջ միջազգային բեմահարթակում առաջ եկած տարաձայնությունները դիվանագիտական եղանակով հարթելու հույսեր։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին՝ հավելելով, թե իր երկրի դիրքորոշումը կախված կլինի աշխարհի պետությունների որդեգրած դիրքերից։

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ ասել էր, թե ուրանի հարստացման տասը նոր գործարաններ կառուցելու մասին Թեհրանի որոշումը նույնպես եղել է հարստացման աշխատանքներն Իրանում դադարեցնելու ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալության կոչերի պատասխանը։ Նրա խոսքերով, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ուրբաթ օրն ընդունված բանաձեւն ուներ Իրանի կողմից ուժեղ պատասխան ստանալու կարիք։


Միջազգային գործակալությունը պահանջել էր, որ Իրանը դադարեցնի Քում քաղաքի մոտ կառուցվող միջուկային հաստատության շինարարական աշխատանքները։
Սալեհին հայտարարել է նաեւ, թե նոր գործարանները, որոնք կիրառելու են ավելի արդյունավետ նոր ցենտրիֆուգներ, Թեհրանը ծրագրում է կառուցել լեռներում, դրանք հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։

Հոկտեմբեր ամսին Ատոմայն էներգիայի միջազգային գործակալությունը հորդորել էր Իրանին ուրանի հարստացման աշխատանքներն իրականացնել արտասահմանյան որեւէ երկրում եւ ապա այն ներկրել որպես միջուկային կայանների համար ստացված գործածելի վառելանյութ։
Իրանը մերժում է այս առաջարկը, Արեւմուտքը՝ հավատում, որ Թեհրանն ունի միջուկային զենքեր արտադրելու ծրագիր։

XS
SM
MD
LG