Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նշեց Գոհաբանության տոնը. Երկրի նախագահի ուղերձը



ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության տոնի կապակցությամբ իր ուղերձը հղեց երկրի ժողովրդին՝ խոստանալով ջանք չխնայել երկրի տնտեսությունը նախկինից ավելի հզորացնելու գործում։

Իր ռադիոուղերձի ժամանակ հինգշաբթի օրն Օբաման հայտարարեց, որ միլիոնավոր ամերիկացիներ այս տարի կանգնած են տնտեսական մեծ դժվարությունների առջեւ։

Նրա խոսքերով, իր վարչակազմի կողմից ներկայացված եւ ուժի մեջ մտած տնտեսության խթանման ծրագիրն օգնել է ՝՝կոտրել տնտեսական անկման ողնաշարը՛՛։
Նա հույս հայտնեց, որ այսօր աշխատանքից զրկված մարդկանց մեծ մասը մինչեւ հաջորդ տարվա Գոհաբանության տոնի օրը կունենա աշխատանք։

Նախորդ օրը Օբաման ներում էր շնորհել Քուրաժ անվանումը կրող հնդկահավին, որը պիտի դառնար ավանդական Գոհաբանության խնջույքի ավանդական զոհը։

XS
SM
MD
LG