ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը հայտարարում է, թե Իրանում միջուկային զենքեր արտադրելու ծրագրերի շուրջ անցկացվող հետաքննությունը մտել է փակուղի, քանի որ հետաքննության ընթացքում Թեհրանը հրաժարվել է համագործակցելուց։
Մուհամեդ ԷլԲարադեյի խոսքերով, արդեն որոշ ժամանակ է Իրանի կողմից չի նկատվում որեւէ տեղաշարժ։ Նա դժգոհություն է արտահայտում նաեւ այն կապակցությամբ, որ ՝՝Թեհրանը չի ընդունել ՄԱԿ-ի այն առաջարկը, իրանական ուրանի հարստացման աշխատանքները պիտի իրականացվեին արտասահմանում։
ԷլԲարադեյն այս հայտարարությամբ հանդես է եկել Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարող մարմնի խորհրդում։