Մատչելի հղումներ

Ֆիլիպինների ընտրարշավում՝ 57 զոհ


Ֆիլիպիններում ընտրությունների պատճառով սկսված ջարդի արդյունքում սպանվել է 57 մարդ։
Ոստիկանական ուժերը չորեքշաբթի օրը հայտնաբերել են եւս 11 մարմին, որոնք թաղված են եղել զանգվածային մի գերեզմանոցում։ Ջարդը սկսվել էր երկուշաբթի օրը ընտրարշավի դուրս ելած մի ավտոշարասյան վրա իրականացված հարձակման ժամանակ։


Շարասյան վրա հարձակումն իրականացվել է 1ՕՕ զինյալների կողմից։ Շարասյան ավտոմեքենաների մեջ են եղել լրագրողներ, ինչպես նաեւ նահանգային կառավարչի թեկնածուի աջակիցներ։ Սպանվել է առնվազն 18 լրագրող։ Սա պատմության մեջ լրագրողների վրա որեւէ երկրում որեւէ ժամանակ իրականացված ամենամահաբեր հարձակումն էր։

Զինյալները նաեւ սպանել են կառավարչի թեկնածու Իսմայիլ Մանգուդադաթուի կնոջը, երկու քույրերին եւ մի քանի այլ ազգականների։

Ըստ կասկածների, հարձակումը կազմակերպել են այն ընտանիքի անդամները, ովքեր արդեն երկար տարիներ էին կառավարում այս նահանգը։

Զանգվածային գերեզմանատանը թաղված է հայտնաբերվել նաեւ մի քանի ավտոմեքենա։

XS
SM
MD
LG