Մատչելի հղումներ

Հնդկաստանի վարչապետի աննախադեպ ընդունելությունն ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, Բարաք Օբաման այնպիսի հանդիսավորությամբ չէր ընդունել որեւէ երկրի ղեկավարի, ինչպես Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինին։ Երեքշաբթի օրվա ընդունելության նպատակը ԱՄՆ-ի համար Հնդկաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը շեշտելն էր։ Հանդիսավոր ճաշկերույթը կազմակերպվել էր Սպիտակ տան այգում տեղադրված հսկայական վրանում։

Ավելի վաղ, նույն օրը Օբաման գովեստի խոսքեր էր ասել համաշխարհային անվտանգության հարցում Հնդկաստանի դերի համար՝ հույս հայտնելով, որ ամերիկա-հնդկական հարաբերությունները կդառնան 21-րդ դարի ՝՝ամենաորոշիչ գործոններից մեկը՛՛։
ԱՄՆ-ի նախագահը նաեւ մեծ ջանք է ներդնում Հնդկաստանի մրցակից Պակիստանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ։

Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահն իրենց հանդիպման ժամանակ խոստացել են միասնաբար աշխատել համաշխարհային տնտեսությունը զարգացնելու, կլիմայական փոփոխության դեմ պայքարելու, միջուկային զենքերի տարածումն արգելելու եւ ահաբեկչության դեմ պայքարելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG