Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ


ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ։ Բարձրանում է անշարժ գույքի գինը, իսկ սպառողներն այսօր ավելի քիչ վատատես են, քան մի քանի ամիս առաջ։


ԱՄՆ-ի առեւտրի նախարարության փորձագետներն ասում են, որ երկրի տնտեսությունը հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամսիներին աճել է տարեկան 2.8 տոկոսի չափով, ինչը կանխատեսումներին զիջում է մեկ տոկոսի յոթ տասներորդական մասով։


Մեկ այլ հաշվետվության համաձայն, ԱՄՆ-ում տների գները սեպտեմբերին, չորրորդ հաջորդական ամիսը լինելով, գրանցել են որոշ աճ։


Conference Board գործակալության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ որոշ չափով բարձրացել է նաեւ ապագայի նկատմամբ մարդկանց վստահությունը, սակայն ընդհանուր առմամբ ամերիկացի սպառողն այսօր մեծապես մտահոգված է գործազրկության աճով, ինչը կարող է մոտ ապագայում նորից նվազեցնել մարդկանց գնողունակությունը՝ բացասաբար ազդելով տնտեսության հետագա աճի վրա։

XS
SM
MD
LG