Մատչելի հղումներ

Իրանն ու Ռուսաստանը՝ հակասությունների մեջ


Իրանի զինված ուժերի հրամանատար գեներալ Մուհամեդ Հասան Մանսուրյանն ասում է, թե Իրանը կդիմի իրավական քայլերի, եթե Ռուսաստանը հրաժարվի իր երկրին հակաօդային համակարգ տրամադրելու պարտավորությունից։


Նրա խոսքերով, Ռուսաստանից հակաօդային պաշտպանական համակարգ ստանալու համաձայնությունը հենված է պաշտոնական համաձայնագրի վրա, ինչի իրականացմանը հնարավոր է հասնել միջազգային իրավաբանական մարմինների միջոցով։
Սրան ի պատասխան, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակներից մեկն ասել է, թե Ռուսաստանը չի խախտել որեւէ պարտավորությում եւ միջազգային որեւէ օրենք։

Մանսուրյանը դատապարտել է Ռուսաստանին Էս-3ՕՕ մակնիշի հրթիռային համակարգի առաքումից հրաժարվելու համար Իսրայելի ու ԱՄՆ-ի ճնշումներին ենթարկվելու մեջ։

Ռուսաստանը Իրանին երկիր-երկինք տիպի հրթիռներ տրամադրելու մասին պայմանագիր է ստորագրել մի քանի տարի առաջ, սակայն պայմանագրում ոչինչ ասված չէ դրանք առաքելու ժամկետների մասին։

XS
SM
MD
LG