Մատչելի հղումներ

Դանիել Յոհաննեսը՝  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն


ԱՄՆ-ի Սենատը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում հաստատեց երկրի նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած թեկնածու Դանիել Յոհաննեսին։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ Յոհաննեսն ասաց. ՝՝Ես սիրով ընդունում եմ Հազարամյակի մարտահրավերը ղեկավարելու պատասխանատվությունը, խոստանում եմ աշխատել որպես լավ միջնորդ մեր գործընկեր երկրների հետ ամբողջ աշխարհում։ Ես հուսով եմ՛՛, ասաց նորանշանակ ղեկավարը, որ աշխարհում աղքատությունը վերացնելու ՝՝Հազարամյակ՛՛-ի ջանքերը կապահովեն տնտեսական նկատելի աճ եւ կտան նոր հնարավորություններ։

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսը բանկի նախկին կառավարիչ է եւ գործուն բարեգործ։ Ծնվել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, տիրապետում է ամհարարերեն լեզուն։

2ՕՕ3 թվականին U.S. Bank-ի փոխնախագահի պաշտոնից թոշակի անցնելով՝ Յոհաննեսը եղել է անշարժ գույքի եւ այլընտրանքային էներգիայի բնագավառում ներդրումային հարցերով մասնագետ։

XS
SM
MD
LG