Մատչելի հղումներ

Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն


ԱՄՆ ը եւ Չինաստանը աշխարհում ջերմոցային գազեր արտանետող ամենամեծ երկրներն են։ Բնապահպանության ոլորտի մասնագետների պնդմամբ, սա ահազանգ է ջերմացող մոլորակի համար։ Կլիմայական փոփոխությունը Պեկինում Չինաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Հու Ջին Թաուի եւ Բարաք Օբամայի հանդիպման գլխավոր թեմաներից էր։

Բնապահպանության ոլորտի մասնագետները եկող ամիս Կոպենհագենում կայանալիք կլիմայական հարցերով համաժողովում ԱՄՆ-ից եւ Չինաստանից սպասում են արտանետումների կրճատման ծրագիր։

Ինչպես Չինաստանի նախագահն ասաց, կողմերը հանդիպման ժամանակ եկել են կարեւոր համաձայնության։

Նրանք ստորագրել են այլընտրանքային էներգիայի, էներգիայի արդյունավետ օգտագործման եւ էլեկտրական մեքենաների ավելի լայն կիրառության վերաբերյալ մի շարք պայմանագրեր։

Չինաստանը սկսում է նկատել, թե ինչպես է աշխարհը գնահատում իր դերն ապագան կառուցելու գործում։ Այս խնդրով մտահոգված է ամբողջ աշխարհը եւ Չինաստանը չի կարող խուսափել դրանից։ Բնապահպանության ոլորտի մասնագետները պնդում են , որ ԱՄՆ-ը միջազգային հարթակում ճիշտ դիրքեր զբաղեցնելու համար պետք է ընդունի համաշխարհային ջերմացմանն առնչվող օրինագիծ։

Ներկայացուցիչների պալատն արդեն իսկ հաստատել է մինչեւ 2020 թվականը ջերմոցային գազերը 17 տոկոսով կրճատելու մասին օրինագիծ։ Նման օրինագիծ այժմ քննարկվում է նաեւ Սենատում։



XS
SM
MD
LG