Մատչելի հղումներ

Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները


ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի գործակալությունը նորից հորդորում է Իրանին ընդունել ուրանն արտասահմանյան որեւէ երկրում հարստացնելու առաջարկը։

Գործակալության ղեկավար Մուհամմեդ Էլ Բարադեյն ասում է, թե ինքը հույս ունի, որ Իրանը բաց չի թողնի, իր խոսքերով ասած, ՝՝այս ուրույն, սակայն հոսող ու հեռացող հնարավորությունը՛՛։ Նրա խոսքերով, այժմ Իրանի հերթն է որոշելու, թե ինչպես է ցանկանում, որ այս գործն առաջ գնա։

Էլ Բարադեյն այս հայտարարությամբ հանդես եկավ այն պահին, երբ Գերմանիայի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետությունների ներկայացուցիչները պատրաստվում էին Իրանի միջուկային ծրագրերի հարցով սկսել բանակցություններ Բրյուսելում։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին ասել էր, թե իր երկիրն ուրանի հարստացման աշխատանքները չի կատարի արտասահմանում։

Հարստացված ուրանը կարող է դառնալ վառելանյութ միջուկային զենքերի համար։ Սակայն Իրանը պնդում է, որ ուրանը հարստացնելու է միայն այն աստիճանի, որը պիտանի կլինի միայն էլետրաէներգիա արտադրելու համար։

XS
SM
MD
LG