Մատչելի հղումներ

Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ


Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոս Ուիլսոնը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, թե Ռուսաստանի կողմից Վրաստան իրականացված ներխուժումից 3-4 շաբաթ անց Երեւանի ֆուտբոլի մարզադաշտում Հայաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը մի ուժեղ խորհրդանիշ է Կովկասում տարածվող այն տեսակետի, որ սա այն Կովկասը չէ, որ այս տարածաշրջանի երկրներն ուզում են։ ՛՛Սա խոսում է նաեւ Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու ուղու վրա ամենադժվար հարցերը քննարկելու ու դրանց լուծումներ տալու պատրատակամության մասին՛՛, ասում է նա։

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանը չհաստատի արձանգրությունները։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության այս հարցին ի պատասխան, Թուրքիայում մինչեւ 2ՕՕ8 թվականը ԱՄՆ-ի դեսպան Ռոսս Ուիլսոնն ասում է, թե ինքը հավատացած է, որ երկու երկրների իշխանություններն էլ մեծ կամք ունեն դրանք հաստատելու հարցում։ Իսկ թե երբ դրանք կհաստատվեն խորհրդարաններում, դժվար է կանխատեսել, ասում է նա։

Եթե նույնիսկ որեւէ նման պատմական հանձնաժողով ճանաչի Ցեղասպանությունը, Թուրքիայի որեւէ կառավարություն որեւէ ժամանամ կճանաչի՞ այն։
Այս հարցին ի պատասխան Ռոսս Ուիլսոնը տալիս է հետեւյալ պատասխանը.

՝՝Կարծում եմ, որ այս հանձանժողովի նպատակը պետք է լինի պատմաբանների միջեւ արդյունավետ համագործակցության հաստատումը։ Իսկ դա անպայման կունենա իր ազդեցությունը Թուրքիայի վրա։ Եւ պատմական հանձնաժողով հաստատելու հարցն է հավանաբար եղել այն գործոնը, որը թույլ է տվել Թուրքիայի կառավարությանը խոսել սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին։
Փաստաթղթերից կարելի է եզրակացնել՛՛ ասում է նա, ՝՝որ սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ արձանագրություններում մյուս կետերը պիտի նախորդեն հանձանժողովի հաստատմանը՛՛։

Ինչ վերաբերում է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին մի քանի օր առաջ տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնի այն պատախանին, թե Ցեղասպանություն իրականացվել է հայերի նկատմամբ եւ դրանք ապացուցող բազում փաստաթղթեր կան, Ռոսս Ուիլսոնն ասում է, թե ինքը չի կարծում, որ Մաքքեյնն արտահայտել է իր՝ հանրապետական կուսակցության դիրքորոշումը, ՝՝քանի որ Կոնգրեսում յուրաքանչյուր կոնգրեսական ներկայացնում է իր անձնական դիրքորոշումը՛՛։

XS
SM
MD
LG