Մատչելի հղումներ

ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը


Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում քննադատության է ենթարկվում նորանկախ Կոսովոյի կառավարությունը:

Քննադատության առարկա են դարձել մասնավորապես նախկինում տեղահանված, իսկ այժմ Կոսովո վերադարձած մարդկանց իրավունքների իրացմանն առընչվող հարցեր:

Նոյեմների 11-ին հրապարակված ԵԱՀԿ զեկույցում մատնանշվում են երկրում մեծամասնություն կազմող ալբանացիների կողմից 2007-ից սկսված իրականացվելիք պարտավորությունների ցանկը:

Գործողությունների այս ծրագրով նախատեսվում է մահմեդական սերբերի վերաբնակեցման, կեցության խնդիրների, ինչպես նաև այս փոքրամասնության վերաինտեգրմանն առընչվող քաղաքականությունները:

Ըստ ԵԱՀԿ փաստաթղթի, Պրիշտինայի (Կոսովոյի մայրաքաղաք) իշխանությունները թերանում են այժմ երկիր վերադարձած ոչ ալբանացի քաղաքացիների առողջապահական, կրթական, զբաղվածության և մի շարք այլ խնդիրները լուծելու գործում:

Պաշտոնական Պրիշտինան դեռևս չի արձագանքել զեկույցին:

XS
SM
MD
LG