Մատչելի հղումներ

Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛


ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մաքքեյնն ասում է, թե ինքը հավատացած է, որ իրականացվել է ցեղասպանություն հայերի դեմ եւ կարծում է, որ դա ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր կան։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում, որտեղ նա անդրադարձել է հիմնականում Վրաստանում տիրող իրադրությանը եւ ներկայացրել այս երկրի նկատմամբ ԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունը, նախագահական նախկին թեկնածու, հանրապետական սենատորն ասում է նաեւ, թե վերջին ժամանակներս գրանցվել է նկատելի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում, ինչը նրա խոսքերով, ՝՝երբեւէ կատարված առաջին քայլն է՛՛։

Ջոն Մաքքեյնը կարծում է նաեւ, որ ՝՝Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններն ու ժողովուրդները, առանց մոռանալու անցյալը, իսկ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը երբեք չեն կարող մոռանալ անցյալը, գիտակցում են հարաբերությունների աստիճանական բարելավման անհրաժեշտությունը՛՛։

Նախագահական ընտրարշավի ժամանակ Մաքքեյնը ''ցեղասպանություն'' բառը երբեք չէր արտասանել։


XS
SM
MD
LG