Մատչելի հղումներ

Արմեն Խարազյան. ՛՛ Հայ-թուրքական արձանագրությունների եւ ղարաբաղյան հարցի շաղկապումը դեղատոմս է երկու խնդիրների չլուծման՝՝


Միացյալ Նահանգներում շարունակվում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արձանագրություններին առնչվող բուռն քննարկումները։ Ամերիկայի Ձայնի Հայկական բաժնին տված իր հարցազրույցում անկախ քաղաքական վերլուծաբան Արմեն Խարազյանը լուսաբանեց արձանագրությունների կարեւորությունը Հայաստանի ազգային անվտանգության շահերի համար։
՛՛Արձանագրությունները շոշափում են Հայատանի ազգային անվտանգության ամենահիմնարար խնդիրներից մեկը՝ հայ թուրքական հարաբերությունների բացակայությունը եւ ազդում են այնպիսի հարցերի վրա, որոնք եւս համարվում են Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար չափանիշներ։ Ցեղասպանության, պահանջատիրության, ղարաբաղյան հակամարտության, Հայաստանի մրցունակության խնդիրները ազդում են արձանագրությունների մասին հասարակական ընկալման վրա եւ արձանագրությունները ընդունելու հասարակական պատրաստվածության վրա՝՝, ասել է Արմեն Խարազյանը։


Ինչպես Միացյալ Նահանգների վարչակազմը, այնպես էլ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայ-թուրքական վերահաշտեցման ջանքերի օգտին հանդես գալով հանդերձ, մերժել են ղարաբաղյան հակամարտության լուծման շաղկապումը արձանագրություններին։ Սակայն ի՞նչ նպատակ են հետապնդել երկու գործընթացների միջեւ շաղկապվածության մասին Թուրքիայի վարչապետ Թայեփ Էրդոգանի հայտարարությունները։
Արմեն Խարազյանի կարծիքով, երկու խնդիրների շաղկապումը դեղատոմս է երկու խնդիրների չլուծման.
Միաժամանակ, Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը վերջերս Ամերիկայի Ձայնի թուրքական բաժնին տված հարցազրույցում իր համոզվածությունն է հայտնել, որ արձանագրությունների կիրառումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վրա։
՛՛Արձանագրությունների կիրառումը հարավային Կովկասում նոր դարաշրջան կբացի։ Տարածաշրջանում շատ մեծ թվով սառեցված հակամարտություններ կան եւ դրանց լուծման համար անհրաժեշտ է համագործակցություն կողմերի միջեւ։ Արձանագրությունների կիրառումը կնպաստի տարածաշրջանի այլ խնդիրների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։ Հայաստանի գրավման տակ է գտնվում Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսը եւ մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ փախստականներ են իրենց երկրում։ Ես հավատացած եմ, որ արձանագրությունների կիրառումը նաեւ մղում կտա հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին՝՝, ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։


Երկու երկրներում էլ հասարակության որոշ խավեր թերահատավորեն են մոտենում արձանագրությունների կիրառմանը։ Անդրադառնալով թե՛ սփյուռքում եւ թե՛ Հայաստանում դրսեւորվող այն կարծիքներին, թե արձանագրությունների հաստատմամբ Հայաստանը կհրաժարվի իր պատմական իրավունքից, Արմեն խարազյանը նշեց, որ այդ կարծիքը չի համապատասխանում քաղաքական իրականությանը։


Իսկ ի՞նչ նշանակություն կունենա հայոց ցեղասպանության բանաձեւի ներկայացումը ԱՄՆ-ի սենատում։
Արմեն Խարազյանը նշեց այն կարեւոր հանգամանքը, որ Շվեցարիան, որը հաջողությամբ միջնորդել է հայ թուրքական հարաբերությունների նորմալացումը, ոչ միայն ճանաչել է հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ աշխարհում միակ երկիրն է, որ քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանությունը ժխտելու համար։


Դեռեւս հայտնի չե, թե ինչով կավարտվեն արձանագրությունների շուրջ քննարկումները Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններում։ Սակայն ցեղասպանության բանաձեւը ամերիկյան սենատին ներկայացնելու կոնգրեսականների քայլը անկասկած նոր հետաքրրքրություն է առաջացել արձանագրությունների ճակատագրի նկատմամբ

XS
SM
MD
LG