Մատչելի հղումներ

Իրանական ուրանը Ռուսաստա՞ն


Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցությունների շուրջ նախնական համաձայնություն է նշմարվում: Հոկտեմբերի 21-ին Միջուկային Էներգիայի Միջազգային Գործակալության Վիեննայի գլխամասային գրասենյակում կայացած հանդիպման արդյունքում որոշվել է, որ իրանական կողմն այս պահին առժամանակ դադարեցնելու է ուրանի հարստացման գործընթացը` պայմանով, որ մինչ այս, ոլորտում ստացված արդյունքները կուղարկվեն Ռուսաստան, որտեղ և պետք է ամբողջացվեն անհրաժեշտ պահեստամասերով:

Այս մասին հայտնել է Միջուկային Էներգիայի Միջազգային Գործակալության ղեկավար Մուհամմադ Էլ Բարադեյը, ով նշել է նաև, որ փաստաթուղթն այժմ պետք է հաստատվի բանակցային կողմերի` Իրանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մայրաքաղաքներում:

Չնայած նրան, որ Էլ Բարադեյը շրջանառվող փաստաթղթի մանրամասնություններին չի անդրադարձել, փակ հանդիպման ընթացքում բանակցություններին մասնակցող դիվանագետներն “Ասոշիեյթիդ Փրես” գործակալությանն ասել են, որ փաստաթղթում բովանդակային առումով որևէ փոփոխություն առկա չէ:

Հիշեցնենք, որ Միջուկային Էներգիայի Միջազգային Գործակալության կողմից առաջարկվում էր Իրանում հարստացված ուրանի մոտ 75 %-ը տեղափոխել Ռուսաստան, որտեղ ծրագիրն ավարտին հասցնելուց հետո արտադրված մետաղական զանգվածը պետք է վերադարձվի Թեհրան:

Ըստ փորձագետների տեխնիկական բնույթի այս համաձայնությունը կարող է հսկայական քաղաքական և ռազմավարական կարևորություն ստանալ: Փաստաթղթով նախատեսվող Իրանական կողմի մոտ 1200 կգ քանակությամբ հարստացված ուրանի 75 %-ի երկրից դուրս բերման պարագայում անհանգստությունն առ այն, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստանալ զգալիորեն կնվազի, ինչի համար ի դեպ ուրանի 1000 կգ նվազագույն քանակ է անհրաժեշտ:

Միացյալ Նահանգների հետազոտական տվյալների համաձայն ելնելո Իրանում այս պահին առկա ռեսուրսներից Թեհրանը կարող է միջուկային զենք ստանալ 2010-ից 2015 թվականների ընթացքում:

XS
SM
MD
LG