Մատչելի հղումներ

Ինչ են ուզում ապացուցել Լոքըրբիի աղետից տուժածների հարազատները


1988 թվականին Շոտլանդիյաի Լոքերբի քաղաքի երկնքում կործանվեց Լոնդոնից Նյու Յորք թռչող ամերիկյան մի օդանավ, որին զոհ գնաց 27Օ մարդ։ Այս գործով դատապարտված միակ անձնավորությունը Լիբիայի մի քաղաքացի էր, որին օգոստոս ամսին ազատ արձակեցին շոտլանդական բանտից՝ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերելուց հետո։ Դրանից հետո նա հետ վերցրեց իր գործը վերաքննելու հայցը։
Աբդիլբասեթ Ալի Ալ Մեգրահիին Լիբիայում ընդունեցին ցնծությամբ։ Սակայն ոմանք դժգոհում են, որ նա կրել է իր 27 տարվա պատժի միայն ութ ու կես տարին, մյուսները՝ այն բանի համար, որ չքացել են նրան արդարացնելու հնարավորությունները։

Շատերն էին հավատում, որ նոր դատավարությունը նոր մանրամասներ էր վեր հանելու մի հարձակման մասին, որի պատասխանատվությունը մինչ այժմ իր վրա չի վերցրել եւ ոչ մի խմբավորում կամ անհատ։ 1991 թվականին բիտանացի հետաքննիչները պարզել էին, որ պայթյունի պատճառը ճամպրուկներից մեկում տեղադրված ռումբն է եղել։ Դրանից հետո դատական գործեր հարուցվեցին երկու լիբիացիների նկատմամբ, ովքեր դատարանի առջեւ կանգնեցին դեպքից տասը տարի անց, Նիդերլանդներում։ Միայն Մեգրահին ճանաչվեց մեղավոր։ Այնժամ Մեծ Բրիատանիայի վարչապետը հայտարարեց, թե արդարությունը հաղթեց, իսկ Լիբիան տուժածների ընտանիքներին վճարեց ավելի քան 2 միլիարդ դոլար։


Տուժածների հարազատների մեծ մասը դժգոհ է հետաքննությունից։ Նրանք ուզում են իմանալ, թե ինչպես է պատահում, որ ինչ որ մեկը հայտնվում է Լոնդոնի Հիթրոուի օդանավակայանի բեռների բաժնում ու տեղադրում ռումբ։

Լիբիայի իշխանությունները թույլ են տվել, որ հեռուստատեսության աշխատակիցները մտնեն հիվանդանոց՝ ապացուցելու համար, որ Մեգրահին իրոք շատ ծանր հիվանդ է եւ չի ուզում կամ չի կարող պատասխանել որեւէ հարցի։

Իսկ օդանավի զոհերի հարազատները ցանկանում են ապացուցել, որ այս գործը չի մեռնելու Մեգրահիի հետ միասին։

XS
SM
MD
LG