Դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին եւ հանրապետական սենատոր Լինսի Գրեյհամը փորձում են կոնգրեսում բարձրացնել կլիմայական փոփոխությունների մասին օրենք հաստատելու հարցը: Պնդելով, որ ԱՄՆ- ը պետք է գլխավորի համաշխարհային ջերմացման դեմ պայքարը։ Սենատի լսումների ժամանակ փորձագետները դիմեցին կոնգրեսին, ավելացնել աշխարհի աղքատ երկրներին, ինչպիսիք են Բանգլադեշը եւ Հաիթին, տրամադրվող միջոցները, քանզի այս երկրները ամենաշատն են տուժում կլիմայական փոփոխության արդյունքում։ Ամենամեծ խնդիրը նրանում է, որ կլիմայական փոփոխությանը նպաստող երկրները այս խնդրի դեմ պայքարելու համար լուրջ քայլեր չեն ձեռնարկում։ Կլիմայական փոփոխության պատճառով շատ հողագործներ աֆրիկյան երկրներում չեն կարողանում բերք ստանալ եւ ապահովել իրենց ընտանիքների գոյությունը։ Քննարկվող տարբերակներն էին դիմակայուն ծառերի տնկումը, հեղհեղումներից խուսափելու համար ծովային պատնեշների կառուցումը, եւ գյուղատնտեսական նոր միջոցների կիրառումը։