Մատչելի հղումներ

Ցյուրիխը` Քիշնևյան առաջընթացի արդյունք


"Ռոյթերս" գործակալության փոխանցմամբ Քիշնևում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպման դրական ընթացքի արդյունքում է, որ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին հնարավոր դարձավ ստորագրել հայ-թուրքական համաձայնագրերը:

Միաժամանակ հոկտեմբերի 13-ին Թուրքիայի կառավարող “Արդարություն և զարգացում” կուսակցության նիստի ժամանակ, այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայյիբ Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կհեշտանա, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծվեն:

Կարևոր համարելով թուրքական մեջլիսում իր` մեծամասնություն ունեցող կուսակցության կողմից Ցյուրիխյան փաստաթղթի հաստատումը, նա կրկին նախապայմանների լեզվին անցնելով հայտարարել է, թե սահմանն այնուամենայնիվ չի բացվի քանի դեռ հայերը դուրս չեն եկել Ադրբեջանի տարածքից:

Ինչևիցե Ամերիկյան «Վոշինգթըն փոստ» պարբերականի փոխանցմամբ Թուրքիայի կառավարության խոսնակ Չեմիլ Չիչեկն ասել է թե հաջորդ շաբաթ իշխանությունները պատրաստվում են ներկայացնել համաձայնագրերը թուրքական օրենսդիրներին: Համաձայնագրերի Թուրքական պառլամենտում հաստատվելու պարագայում գնդակը կհայտնվի հայկական դաշտում:

XS
SM
MD
LG