Մատչելի հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին բարձր մակարդակի տարաձայնությունների մթնոլորտում


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, մեկ դար տեւած թշնամանքից հետո, շաբաթ օրը ստորագրվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու մասին համաձայնագիր։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին այս երկրում մեկ եւ կես միլիոն հայերի ցեղասպանության մասին այս համաձայնագրում ակնարկվում է թռուցիկ կերպով։

Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում արձանագրությունները ստորագրեցին մի քանի ժամ ուշացումով՝ վերջնական հայտարարության շուրջ առաջ եկած տարաձայնությունների պատճառով։
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը, որը Շվեյցարիայի միջնորդների հետ միջամտել է հարցի լուծումը գտնելու համար, արարողությանը մասնակցելուց հետո, Լոնդոն ուղեւորվելու ժամանակ ասել է, թե Հայաստանի արտգործնախարարը ստիպված է եղել բուռն քննարկումների ընթացքում մի քանի անգամ զանգահարել Հայաստանի նախագահին։


Ինքը՝ Քլինթընը եւ Եւրոպական ու Եւրասիական հարցերով նրա տեղակալ Ֆիլիպ Գորդոնն այս ընթացքում առանձին-առանձին մի քանի անգամ հանդիպել են հայ եւ թուրք դիվանագետներին։
Հայկական կողմին չի գոհացրել ստորագրման արարողությունից հետո հրապարակվելիք թուրքական կողմի հայտարարության տեքստը։ Քլինթընն իր ծառայողական ավտոմեքենայից երեք անգամ հեռախոսով զրուցել է հայկական, չորս անգամ՝ թուրքական կողմի ներկայացուցիչների հետ։


Ի վերջո արձանագրությունները ստորագրվել են, հյուրանոցում Հիլարի Քլինթընի հետ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հանդիպումից հետ, երբ վերջինս վերադարձել է Ցյուրիխի համալսարան։
Ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարը եւ Եւրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան։


Ստորագրումից հետո տեղի է ունեցել Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների ձեռքսեղմում, սակայն կողմերը հանդես չեն եկել որեւէ հայտարարությամբ։


Այժմ ե՛ւ Հայաստանում ե՛ւ Թուրքիայում ազգայնական ուժերը հանդես են գալիս բողոքի ակցիաներով։


XS
SM
MD
LG