Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակ՝ քաղցկեղի բուժման ուղին որոնելու համար


Հոկտեմբերի 5-ին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացան ամերիկացի երեք գիտնականներ՝ Էլիզաբեթ Բլեքբըրնը, Քերըլ Գրայդերը եւ Ջեք Շոստակը՝ բջջիջների ժառանգաբանական գործողություններն իրականացնող գլխավոր գործոնները հայտնաբերելու համար։ Մի բան, որը քաղցկեղ հիվանդության բուժումը հայտնաբերելու կարեւոր պայմաններից մեկն է։


Եռյակը լուծել է բջիջների տրոհման ժամանակ քայքայումից քրոմոսոմների պաշտպանվելու առեղծվածը։
Գիտնականները դրա բացատրությունը տեսնում են քրոմոսոմների ծայրամասային հատվածների մեջ՝ դրանք նմանեցնելով կոշիկի կապերի ծայրերում գտնվող կոշտ մասին, որը թույլ չի տալիս, որ քանդվեն կապի թելերը։

197Օ-8Օ-ականներին սկսված աշխատանքի արդյունքում գիտնականները գալիս են այն եզրակացության, որ ծայրամասային այս սպիտակուցային գոյացություններն են ապահովում քաղցկեղածին բջիջների անկառավարելի աճը։

Այժմ գիտնականները շարունակում են ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե արդյոք այս սպիտակուցների դեմ կիրառվող դեղամիջոցները կարող են բուժել քաղցկեղը, թե՝ ոչ։

Ժառանգական մի շարք հիվանդություններ են առաջ գալիս թելոմերազ կոչվող այս սպիտակուցի պատճառով։ Այդ հիվանդություններից են բնածին ապլաստիկ անեմիան, որի դեպքում ոսկրածուծի ցողունային բջիջներում բջիջների անբավարար տրոհման պատճառով կտրուկ պակասում են արյան կարմիր գնդիկները։


Ինչպես Նոբելյան մրցնակաբաշխույան հանձնաժողովն է հայտարարում, երեք գիտնականները նոր ուղղություն են հաղորդում բջջիջների ուսումնասիրությանը, լույս գցում քաղցկեղ հիվանդության առաջացման մարդկության գիտելիքների վրա ու նոր թափ հաղորդում դրա դեմ բուժումը հայտնաբերելու աշխատանքներին։

Ինչպես հանձնաժողովի անդամ Գորան Հենսընն է ասում, գիտության մեջ այս ներդրումը դեռեւս երկար ժամանակ է պահանջելու արյան, մաշկի ու թոքերի քաղցկեղի բուժման թերապիան հայտնաբերելու համար։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1Օ-ին՝ Ստոկհոլմում։

XS
SM
MD
LG