Մատչելի հղումներ

5 միլիարդ դոլար՝ անբուժելի հիվանդությունները բուժելու համար


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում կայացրեց բժշկագիտական հետազոտությունների համար 5 միլիարդ դոլար հատկացնելու մասին։


Պետական այս ֆինանսավորման արդյունքում իրականացվելիք հետազոտությունները թույլ կտան ավելի լավ հասկանալ մարդու գենետիկական կառուցվածքը, ինչը կօգնի բուժել ու կանխարգելել այնպիսի հիվանդություններ, ինչպես քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները ու նյարդաբանական լուրջ խանգարում համարվող աուտիզմը։ Եւ շատերն են հավատում, որ այն մեծապես կօգնի բացահայտելու առեղծվածներ։
5 միլիարդը կտրամադրվի Առողջապահության ազգային հաստատության կողմից ֆինանսավորվող 12 հազար ծրագրերի իրականացման համար։

Նախագահ Օբամայի խոսքերով, կառավարությունը երկար ժամանակ է անտեսել այս բնագավառի խելամիտ ֆինանսավորման կարեւորությունը եւ հույսը դրել միայն մասնավոր ճյուղից ստացվող հատկացումների վրա։
Քաղցկեղի բնագավառում նոր ֆինանսավորումը կօգնի գիտնականներին համակարգել այս հիվանդության ավելի քան 2Օ տեսակի հազարավոր հյուսվածքների նմուշներ։

Այս ծրագիրը նաեւ կնպաստի աշխատատեղերի ավելացմանը։ Եկող երկու տարիների ընթացքում այն կապահովի տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր։

Գիտնականները, գովեստով խոսելով բժշկական հետազոտություններին զարկ տալու Օբամայի այս որոշման մասին, նշում են, որ հետազոտությունների բնագավառը մշտապես ունի կառավարության աջակցության ու նրա կողմից ֆինանսավորվելու կարիք։

XS
SM
MD
LG