Մատչելի հղումներ

՝՝Երկուսդ էլ մեղավոր եք՛՛


Սեպտեմբերի 30-ին հրապարակվեց Երկար սպասված Եվրոմիության նախորդ տարվա ռուս-վրացական հնգօրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը:

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Բրյուսելում տեղակայված ԵՄ-ում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին, նշել է, որ զեկույցից ակնհայտորեն պարզ է դառնում, թե վրացական կողմն է կրակել պատերազմն ազդարարող առաջին փամփուշտը:

Միաժամանակ, վրացական պաշտոնական արձագանքը, հենվելով զեկույցի եզրակացությունների վրա, պնդում է, թե Ռուսաստանը միջազգային իրավունքի խախտումներով է հարձակվել Վրաստանի վրա:

Այսուհանդերձ զեկույցը պատրաստող միջազգային անկախ փաստահավաք առաքելության ղեկավար, շվեյցարացի դիվանագետ Հեյդի Թագլիավինին, Ռուսաստանի և Վրաստանի պաշտոնական անձանց, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հակամարտության երկու կողմերին էլ քննադատության է ենթարկել:

Նա մասնավորապես հերքել է պաշտոնական Վրաստանի կողմից առաջադրված այն վարկածը, թե իրենք ստիպված են եղել նախահարձակ լինել դեպի Վրաստան ուղևորվող ռուսական կայազորի դեմ: Ռուսական կողմը քննադատության է ենթարկվել պատերազմի նախօրեին աբխազների և ալանների շրջանում ռուսական անձնագրեր բաժանելու, ինչպես նաև ավելի ուշ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու պատճառով:

1200 էջանոց զեկույցում արտացոլվել են նաև պատերազմական գործողությունների ընթացքում տեղ գտած այնպիսի փաստեր, ինչպիսիք են Հարավային Օսիայի վրացաբնակ գյուղերի հրդեհումը, Ցխինվալիի ռմբակոծումը և այլն:

XS
SM
MD
LG