Մատչելի հղումներ

Պայթյուն Հարավային Օսիայում


Վրաստանի անջատողամետ Հարավային Օսիայում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որը վնասել է ոստիկանական մի ավտոմեքենա։

Վրաստանի իշխանություններն ասում են, թե վիրավորներ չկան։ Պայթյունը տեղի է ունեցել Դվանի գյուղի մոտակայքում։

Եվրամիության առաքելության ներկայացուցիչները ծրագրում են հանդիպել Վրաստանի, Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ մոտակա Էրգնետի գյուղում, պայթյունի միջադեպը քննարկելու նպատակով։

Եվրամիության պաշտոնյաները վերջերս ծավալել են իրենց վերահսկողությունը այդ շրջանում, լարվածության սրման հետեւանքով, որը շարունակվում է անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմից ի վեր։

Ռուսաստանը հայտարարել էր, թե անցյալ տարվա օգոստոսին իր զինյալ ուժերը Վրաստան էր ուղարկել ի պատասխան Հարավային Օսիայի հսկողությանը վերատիրանալու Վրաստանի ռազմական գործողությունների։ Վրաստանը սակայն պնդում է, թե այդ քայլին էր դիմել ռուսական գրավմանը պատասխանելու նպատակով։

Պատերազմին հետեւած հրադադարից շաբաթներ անց Ռուսաստանը հայտարարել էր, թե ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, հակառակ արեւմտյան երկրների բողոքի խիստ կոչերին։

XS
SM
MD
LG