Մատչելի հղումներ

՝՝Իրանն այսօր հզոր է, ինչպես երբեք՛՛, հայտարարում է այս երկրի նախագահը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես եկավ իր երկրի ռազմական հզորությունը ներկայացնող հպարտ հայտարարությամբ բանակի շքերթի ժամանակ, որի ընթացքում կործանվեց օդային ուժերին պատկանող մի ռազմաօդանավ՝ դառնալով 7 զոհերի պատճառ։
Կործանման պատճառները չեն հրապարակվում։

198Օ թվականի իրան-իրաքյան պատերազմի տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ Ահմադինեջադն ասաց, թե աշխարհում որեւէ երկիր չի կարող համարձակվել հարձակում իրականացնել Իրանի վրա, քանի որ, նրա խոսքերով, Իրանն այսօր հզոր է, քան երբեւիցե։ Նա նախազգուշացրեց, որ Իրանի ուժերը ՝՝կկտրեն նրանց ձեռքերը՛՛ , ովքեր կփորձեն իրականացնել հարձակում։

Իրանի նախագահը հաճախ է նման հայտարարություններով հանդես գալիս ընդդեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի, որոնք հանդես են եկել միջուկային գործունեությունը չդադարացնելու դեպքում, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու սպառանալիքներով։


Ահմադինեջադն իր խոսքում նաեւ հորդորեց ԱՄՆ-ին եւ մյուս երկրներին հանել իրենց ուժերը Իրաքից եւ Աֆղանստանից։ Նրա խոսքերով, այս տարածաշրջանը չի հանդուրժում օտար ուժերի երկար ներկայություն։

XS
SM
MD
LG