Թուրքիայի պետական թատրոններից մեկում ներկայացվելու է մի պիես, որտեղ որոշ հատվածներ հնչելու են քրդերեն լեզվով։ Ներկայացումը, որը պատմում է պատվի համար կանանց սպանությունների մասին, առաջինն է, որն օգտագործելու է այս երկրում մինչեւ վերջին ժամանակներս արգելված այս լեզուն։
Ներկայացումը բեմադրվելու է Դիարբեքիրում, հոկտեմբերի 1-ին։
Քուրդ ազգաբնակչության նկատմամբ սահմանափակումներից հրաժարվելու հարցը երկար ժամանակ է եղել Թուրքիայի նկատմամբ Եւրոպական Միության պահանջներից մեկը։
Քրդերին իրավունքներ տալու հարցով բարեփոխություններ կատարելու խնդրում Թուրքիայի կառավարությունն այսօր ունի երկրի ժողովրդի աջակցության կարիքը, ինչը նաեւ կարեւոր է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ տասնամյակներ տեւած հակամարտությունը լուծելու համար։