Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինիջադը նշեց, որ իրանի սահմանը անցած քայլարշավի դուրս եկած ամերիկացիները պետք է պատժվեն։ Թեհրանում, ամերիկյան ՛՛ Էն Բի Սի՝՝ հեռուստակայանին տված հարցազրույցում Ահմադինեջադն, իր խոսքն ուղղելով ձերբակալված անձանց հարազատներին, ասել է, թե ցավում է փաստի համար եւ ավելացրել, որ նրանց գուցե ազատ արձակի ամերիկյան բանտերից իրանցի բանտարկյալների ազատ արձակման դեպքում։ Նա չի պարզաբանել, թե որ բանտարկյալների մասին է խոսքը։
Իրաք-ամերիկյան անվտանգության համաձայնության շրջանակներում Իրաքում գտնվող ամերիկյան բանտից երկու ամիս առաջ ազատ արձակվեցին իրանցի 5 պաշտոնյաներ, ովքեր այս բանտում էին պահվում ավելի քան երկու տարի։
Քայլարշավորդների մայրերը դիմել են Ահմադինեջադին՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք այցելելիս, իրենց որդիներին իր հետ ԱՄՆ բերելու խնդրանքով։
Երեք ամերիկացիներն անհետացել էին հուլիսի 31-ին Իրաքի հյուսիսային քրդական հատվածում, երբ վերջիններս դուրս էին եկել քայլարշավի եւ պատահաբար անցել Իրանի սահմանը։
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Քրոուլին հինգշաբթի օրն ասել էր, թե Իրանի իշխանությունները Շվեյցարիայի ներկայացուցչին նորից արգելել են հանդիպել ձերբակալված երեք անձանց։
ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Իրանի հետ եւ ձերբակալված անձանց մասին տեղեկություններ ստանալու նպատակով աշխատում է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի միջոցով։