Մատչելի հղումներ

Իրանի մայրաքաղաքում նորից անհանգստություններ են


Իրանի մայրաքաղաքում նորից անհանգստություններ են։ Ժողովրդի այն հոծ հատվածը, որը կարծում է, որ նա նախագահակ ընտրությոններում տեղի են ունեցել խախտումներ եւ իրականում Ահմադինեջադը չի հաղթել, Թեհրանի փողոցներում, ՝՝մահ բռնակալին՛՛ բացականչելով, քարեր էին նետում արցունքաբեր գազով մարդանց դեմ ելած անվտանգության ուժերի վրա։
Հուլիսի կեսերից հետո, երբ բռնությամբ մարեցին բողոքի ցույցերը, սա առաջին լայնածավալ բողոքի ակցիան էր Իրանում։


Իսկ մի քանի փողոց հեռավորության վրա կառավարությանն աջակից տասնյակ հազարավոր այլոք անց էին կացնում ամենամյա հակահրեական երթ ու հանարհավաք։ Սա քաղաքական նպատակներ հետապնդող միջոցառում է՝ ավելի մեծաթիվ իրանցիների իշխանության կողմը հրավիրելու փորձ։

Այս երթի ժամանակ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես եկավ ելույթով ընդդեմ Իսրայելի՝ Հրեական ողջակիզումն անվանելով արաբական տարածքներ նվաճելու համար պատրվակ։

Չնայած երկրի գերագույն ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեիի հորդորներին, եւ կարծր դիրքային հոգեւոարականների այն նախազգուշացումներին, թե որեւէ ղեկավար, մասնակցելու դեպքում կձերբակալվի, ընդդիմության ղեկավարները միացան ցուցարարներին։

Ընդդիմության երթերից մեկի ժամանակ կարծր դիրքայինների մի խումբ ներխուժեց ամբոխի միջով ու հարձակվեց երկրի նախկին նախագահ, բարեփոխական Մուհամմեդ Խաթամիի վրա։ ԸՆդդիմությունը պաշտպանեց նրան։

Փորձ արվեց նաեւ հարձակում իրականացնել ընդդիմության ղեկավար Միր Հոսեին Մուսավիի վրա ու մինչեւ ընդդիմույան ու կարծր դիրքայինների միջեւ շարունակվում էր ուժի ցուցադրումը, Մուսավիին մեքենայով հեռացրին։

XS
SM
MD
LG