Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ը Ռուսաստանին է ներկայացնում նոր գործընկերության առաջարկ


ՆԱՏՕ-ը Ռուսաստանին է ներկայացնում նոր գործընկերության առաջարկ՝ հայտարարելով, թե հարկավոր է, որ կողմերը միասնաբար աշխատեն պաշտպանությանն առնչվող հարցերում։

Հանդես գալով Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 18-ին հայտարարեց, թե եւրոպական ու միջազգային անվտանգության հարցերում Ռուսաստանը պիտի լինի ՝՝իրական բաժնետեր՛՛։

Նրա խոսքերով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է մտածեն հակահրթիռային պաշտպանական համակարգերն ՝՝ամենահարմար պահին՛՛ իրար միացնելու մասին։

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպանորդ Դմիտրի Ռոգոզինը Ռասմուսենի այս հայտարարությունն անվանել է ՝՝շատ դրական ու կառուցողական՛՛ առաջարկ եւ ավելացրել, որ հարկավոր է միասնաբար վերլուծել տարբեր մոտեցումներ։

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել էին արեւելաեւրոպական նախկին կոմունիստական երկրների վրա անցյալ տարի իր ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի ջանքերի եւ այս երկրի կողմից Վրաստան զորքեր ուղարկելու պատճառով։

XS
SM
MD
LG