Մատչելի հղումներ

Իսրայելը ծավալում է մեծ ջանքեր՝ անտեսելու ՄԱԿ-ի հորդորները


Մեկ տարի առաջ պաղեստինյան Համաս զինյալ խմբավորման դեմ ռազմական գործողություններն արդարացնելու փորձերով, Իսրայելի հրասայլերը մուտք գործեցին Գազայի Գոտի, այստեղ իրականացնելով բազում բռնություններ։ Այսօր Իսրայելը ծավալում է դիվանագիտական մեծ ջանքեր, որպեսզի մերժի բռնությունները ուսումնասիրող անկախ հետաքննություն իրականացնելու ՄԱԿ-ի կոչը։ Նման կոչով է իր զեկույցում հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը։

Իսրայելը, այս երկրի կառավարության խոսնակի խոսքերով, սխալ ոչինչ չի արել եւ մեղադրում է խորհրդին կողմնակալության մեջ։

Գազայի Գոտին վերահսկող Համասի պաշտոնյաներից Մուշիր ալ-Մասրին ասում է, թե ՄԱԿ-ի այս զեկույցը փաստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Գազայի գոտի իրականացված ներխուժումը։

Զեկույցում ասված է, թե Իսրայելը չի իրականացրել քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային զոհերը նվազագույնի հասցնելու համար միջազգային օրենքներով նախատեսված նախազգուշական միջոցներ։

Այն, չնայած դատապարտում է նաեւ Համասին՝ Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված գործողություններ իրականացնելու համար, հայտնաբերված փաստերը պահանջում են մեղադրանքի մեծ մասն ուղղել ընդդեմ Իսրայելի։

Երեք շաբաթ տեւած ներխուժման ընթացքում սպանվել էր ավելի քան 13ՕՕ պաղեստինցի, որոնց մեծ մասը, ըստ պաղեստինցիների՝ խաղաղ բնակիչներ։
Իսրայելը տվել էր միայն 13 զոհ։

Զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում, Համասի եւ Իսրայելի կողմից անկախ հետաքննություն չսկսելու դեպքում, դիմել Հաագայի միջազգային դատարան։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այն հայտարարում է, թե այս առնչությամբ ունի որոշ վերապահություններ, սակայն ի՞նչ, դեռեւս չի մանրամասնում։

XS
SM
MD
LG