Մատչելի հղումներ

Սպասվող փոփոխություններ հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերում


Բարաք Օբամայի վարչակազմը մեծ փոփոխություններ է իրականացնում Լեհաստանում եւ Չեխիայի Հանրապետությունում հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերում։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի խոսնակ Ջիոֆ Մորելն ասում է, թե ըստ փոփոխություների Եւրոպայում տեղակայված ամերիկյան եւ Ամերիկայի դաշնակից ուժերն ավելի լավ կպաշտպանվեն Իրանի մոտ նշանառության կամ միջին հեռահարության հրթիռներից։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ Իրանին ավելի քիչ են հետաքրքրում հեռու նշանառության հրթիռները, որոնց դեմ էին նախապես ուղղված ԱՄՆ-ի պաշտպանական ծրագրերը։


Ավելի վաղ Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերն ասել էր, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել է իրեն այն մասին, որ Վաշինգտոնը հետ է կանգնում հակահրթիռային համակարգ ստեղծելու մտադրությունից։


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, թե իր երկիրը կողջունի իրադարձությունների նման փոփոխությունը։

XS
SM
MD
LG