Մատչելի հղումներ

Թուրքական կառավարությունն ընդդեմ այլակարծության


Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի կառավարության կողմից այդ երկրի ամենամեծ լրատվական կազմակերպության առընչությամբ որոշման վերաբերյալ:

Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի ֆինանսների նախարարությունը երկրում գործող Դոգան Յային կազմակերպության նկատմամբ հարկերը չվճարելու պատճառաբանությամբ մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլլարի տուգանք է նշանակել:

Այս տարվա փետրվար ամսին մեկ այլ դատական գործով միևնույն կառույցն արդեն իսկ տուգանվել էր մոտ 500 միլիոն դոլլարով:

ԵԱՀԿ մամուլի ազատությունների պատասխանատու Միկլոս Հարասցիի համոզմամբ տուգանքների աննախադեպ բարձր լինելու հանգամանքն ակընհայտորեն վտանգում են այլակարծության և խոսքի ազատության հնարավորությունը Թուրքիայում:

Նշենք նաև, որ Դոգան Յայինի դեմ նմանատիպ հետապնդումները սկսվել էին այդ կազմակերպության կողմից հրապարակված Գերմանիայում տեղակայված բարեգործական մի կառույցի և Թուրքիայի կառավարության գումարներ վատնելու սկանդալային տեղեկատվությունից հետո:

XS
SM
MD
LG