Մատչելի հղումներ

Օբամայի վարչակազմը հորդորում է շարունակել գաղտնալսումները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հորդորում է երկրի օրենսդիրներին առայժմ չհրաժարվել ներքին հետախուզության օրենքներում այն երեք կետերից, որոնք թույլ են տալիս իշխանություններին գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները, էլեկտրոնային եղանակով մուտք գործել ձեռնարկությունների փաստաթղթային պահեստներ եւ հետապնդել այն կասկածյալներին, ովքեր ամենեւին կապ չունեն օտար պետությունների կամ ահաբեկչական խմբերի հետ։

Գործակալներն ունեն կասկածյալի հաղորդակցական միջոցները հսկողության տակ պահելու իրավունք եւ կարող են նրանց հետեւել նաեւ այն դեպքում, երբ վերջիններս փոխում են բջջային հեռախոսներն ու մյուս սարքերը։

Նշված երեք կետերի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։
Որոշ կոնգրեսականներ ու քաղաքացիական իրավունքների պաշտպաններ քննադատում են այդ օրենքները, ասելով, թե դրանք ոտնահարում են ամերիկացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

XS
SM
MD
LG