Մատչելի հղումներ

Իրանը համաձայնվել է սկսել բանակցություններ աշխարհի վեց խոշորագույն պետությունների հետ


Իրանը համաձայնվել է համաշխարհային տնտեսական հարցերով եւ անվտանգության խնդիրներով հոկտմբեր ամսին սկսել բանակցություններ աշխարհի վեց խոշորագույն պետությունների հետ։ Համաձայնությունը կայացվել է Եւրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանայի եւ Իրանի միջուկային հարցերով բանագնաց Սաիդ Ջալիլիի միջեւ հեռախոսազրույցի արդյունքում։

Սոլանան Ջալիլիին կհանդիպի հոկտեմբերի 1-ին, սակայն հանդիպման վայրի մասին դեռեւս ոչինչ չի ասվում։ Դեռեւս պարզ չէ նաեւ, թե արդյոք այս հանդիպման ընթացքում արդեն կմասնակցեն 6 երկրների ներկայացուցիչները, թե՝ ոչ։

Անցյալ շաբաթ էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը ընդունել ընդգրկուն բանակցություններ հրավիրելու Իրանի առաջարկը։

Օբամայի վարչակազմը մտադիր է բանակցությունների ընթացքում բարձրացնել Իրանի միջուկային ծրագրերին առնչվող հարցեր, հակառակ այդ հարցն քննարկելու իրանական կողմի դժկամությանը։


XS
SM
MD
LG